fbpx
Աշխարհ

Թալիբներն ասում են, որ վերահսկողության տակ են վերցրել Աֆղանստանի տարածքների 85 տոկոսը

Աֆղանստանում գործող «Թալիբան» ծայահեղական, ահաբեկչական շարժման ներկայացուցիչներից մեկը հայտարարել է, որ վերահսկողություն են սահմանել երկրի տարածքների 85 տոկոսի վրա։

Այդ նույն ներկայացուցչի խոսքով՝ իրենք վերջին 2 ամսում արդեն գրավել են 169 շրջան, որոնցից երկուսը՝ երեկ։

Նշենք, որ Աֆղանստանում կա, ընդհանուր առմամբ, 400 շրջան։

Նշենք նաև, որ Աֆղանստանի զինվորական բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հերքել է «Թալիբանի» ներկայացուցչի պնդումն այն մասին, որ իրենք գրավել են 169 շրջան։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ