fbpx
Աշխարհ

Թալիբանը մտադիր է «Իսլամական կառավարություն» ձևավորել

«Թալիբան» ծայրահեղական շարժման ներկայացուցիչ Զաբիհուլլահ Մուջահիդը մամուլի ասուլիսով է հանդես եկել, որի ընթացքում խոսել է շարժման ծրագրերից։

Նա ասել է, որ թալիբները ցանկանում են ձևավորել կառավարություն, որը կներառի աֆղան հասարակության բոլոր շերտերին։

Նրա խոսքով՝ շուտով համաձայնություն կլինի «Իսլամական կառավարությունը» ձևավորելու հարցում։

Խոսելով արտաքին քաղաքականությունից, Մուջահիդն ասել է, որ իրենք վտանգ չեն ներկայացնի ոչ մի պետության համար ու օտարեկրյա դիվանագիտական ներկայացուցիչները կլինեն անվտանգ վիճակում։

Ինչ վերաբերվում է խտրականության հարցերին, նա ասել է, որ կանանց նկատմամբ խտրականություն չի կիրառվի։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ