«Թալիբան» շարժումը զինվորական շքերթ է անցկացրել Քաբուլում՝ ցուցադրելով ռազմական տեխնիկան, որը նրանք գրավել են ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո կամ ստացել են նախորդ կառավարությունից։ Այս մասին հայտնել է BBC-ն։
Նշվում է, որ Քաբուլի գլխավոր պողոտայով անցել են մի քանի տասնյակ ամերիկյան զրահամեքենաներ, Քաբուլի երկնքով սավառնել են ռուսական արտադրության Ми-8/17 ուղղաթիռներ, իսկ շքերթի մասնակիցների ձեռքում եղել են ԱՄՆ-ում արտադրված M4 գրոհային հրացաններ։
Ըստ աղբյուրի՝ Աֆղանստանում ընդհանուր տնտեսական վիճակը գրեթե աղետալի է՝ չնայած ցուցադրության։ Միլիոնավոր աֆղանների այս ձմռանը սով է սպասվում։