Գովազդ

ՍԱՏՄ տեսուչները դիտարկել են հանրապետության իրացման ցանցերը և սննդի օբյեկտները

Ամենադիտվածներ

30-րդ րոպեից մեր թիմը չափազանց լավ սկսեց խաղալ. Կովաչը՝ Բավարիայի հաղթանակի մասին

ՀՀ ՍԱՏՄ-ն հայտնել է, որ ուրբաթ օրը և հանգստյան օրերին ՀՀ ՍԱՏՄ տեսուչները երեկոյան ՍԱՏՄ տեսուչները covid19-ի դեմ ձեռնարկվող հակահամաճարակային միջոցառումների նկատմամբ վերահսկողություն են հանրապետության իրացման ցանցում և հանրային սննդի օբյեկտներում:

«Երևանում ստուգայց է կատարվել 39 տնտեսավարողի մոտ, խախտումներ հայտնաբերվել և արձանագրություններ են կազմվել 3-ում:

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում 5 տնտեսավարողների մոտ ստուգումներից հետո միայն մեկի մոտ է կազմվել արձանագրություն:

Արտաշատում (3 ստուգայց), Գեղարքունիքում (5 ստուգայց) և Վայոց ձորում (7 ստուգայց) խախտումներ չեն հայտնաբերվել:

Հիշեցում․ խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:

Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Գովազդ

Ամենաթարմ