Աֆղանստանի իշխանությունը զավթած «Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչները ժամանել են Թուրքիայի մայրաքաղաք Անկարա։
Պատվիրակությունը գլխավորում է թալիբները ձևավորած ժամանակավոր կառավարության արտգործնախարարի պաշտոնակատար Էմիրհան Մութթաքին։
Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։
Նշվում է, որ պատվիրակությունն արդեն հանդիպում է ունեցել Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուի հետ։
Քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ թալիբների կառավարությունում ներառականության, կանանց և երեխաների իրավունքներին վերաբերվող հարցեր։