fbpx
Աշխարհ

Նեթանյահուի տան ուղղությամբ ԱԹՍ է արձակվել

Շաբաթ օրը անօդաչու թռչող սարք է արձակվել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի տան ուղղությամբ՝ Իսրայելի հյուսիսում գտնվող Կեսարիա քաղաքում։ Այս մասին հայտնել է նրա խոսնակը՝ հավելելով, որ վարչապետը մոտակայքում չի եղել, և զոհեր չկան։

Ավելի վաղ իսրայելցի զինվորականները հայտնել էին, որ անօդաչու թռչող սարք է արձակվել Լիբանանից և հարվածել շենքին։ Թե սա ինչ շինություն էր, դեռ պարզ չէ։

Իսրայելի արտակարգ ծառայությունները հայտնել են, որ զոհեր չկան, իսկ ոստիկանությունը հայտնել է, որ պայթյունները լսվել են Կեսարիայում՝ ծովափնյա քաղաքում, որտեղ Նեթանյահուն հանգստյան տուն ունի:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ