Հայոց ցեղասպանության թանգարանն ամփոփել է 2021 թվականը, որի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև թանգարանի այցելուներին։
Ամփոփումը հրապարակվել է թանգարանի Facebook-ի էջում։
Նշվում է, որ 2021 թվականի ընթացքում թանգարանն ունեցել է 34 264 այցելու, որոնցից 22 393-ը օտարերկրացիներ են եղել, իսկ 11 871-ը՝ տեղացիներ։
Ըստ աղբյուրի՝ այցելուներից 7661-ը ցուցադրությանը ծանոթացել է բացատրությունով շրջայցի միջոցով: