ATOP-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 1-ից Եգիպտոսում զբոսաշրջիկները արդեն կկարողանան այցելել բուրգեր և թանգարաններ։
Զբոսաշրջիկները կարողանալու են այցելել Գիզայի բուրգեր, Լուքսորի և Ասուանի հուշարձանների համալիրներ, իսկ հոկտեմբերից վերսկսվելու են Նեղոսով կրուիզները։
Նախորդ շաբաթ երկիր ժամանած բոլոր անձանց պարտավորեցրել են կորոնավիրուսի բացասական թեստ ներկայացնել:
Կահիրեի թանգարանը կկարողանա օրական սպասարկել 200 այցելուի, այլ թանգարաններ՝ 100-ից ոչ ավել, բուրգերը՝ 15-ից ոչ ավել:
