fbpx
Հասարակություն

Թանկյանի «Հայաստանը» երգի ողջ հասույթը կնվիրաբերվի «Իմ քայլը» հիմնադրամին (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանը երեկ՝ ապրիլի 24-ին, նոր երգ է հրապարակել Youtube-ի իր էջում։ Երգի բառերի հեղինակը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, իսկ երաժշտության հեղինակ՝ Թանկյանը։

Երգի նկարագրություն բաժնում երաժիշտը գրել է․

«Մեր ցանկությունն է, համավարակի և արգելափակման դժվարին այս ժամանակներում, Հայաստանի ժողովրդին նվիրել հույս, որպեսզի իրենք էլ իրենց հերթին այն փոխանցեն աշխարհին: Մեր նպատակն էր ստեղծել Հայոց հաղթական ոգին փառաբանող մի երգ, որը կամփոփեր մեր ժողովրդի անցյալը, ներկան և ապագան: Բարի՜ վայելում:

Երգից գոյացած ամբողջ հասույթը նվիրաբերվելու է Հայաստանում գործող «Իմ քայլը» հիմնադրամին: Հիմնադրամը հրաշալի բարեգործական կազմակերպություն է, որը Հայաստանում ձեռնարկել է բազմաթիվ բովանդակալից նախաձեռնություններ՝ ուղղված հանրային առողջությանը, կրթությանն ու մշակույթին, սոցիալական բարեկեցությանը, բնապահպանությանը՝ միաժամանակ արձագանքելով նաև այլ ոլորտներում հրատապ խնդիրներին, այդ թվում՝ կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամին:

COVID-19-ի դեմ պայքարի շրջանակում «Իմ քայլը» հիմնադրամի նախաձեռնությունները այս պահի դրությամբ ներառում են պարենային և պաշտպանական միջոցների փաթեթների տրամարդում Հայաստանի տարեցներին, հաշմանդամություն ունեցող անձանց և այլ խոցելի խմբերին, կենսական բժշկական պարագաների (դիմանկներ, ձեռնոցներ, մեկուսիչ արտահագուստ և այլ անհատական պաշտպանության միջոցներ) ձեռքբերում բժշկական և այլ առաջին օգնության խմբերի համար, համակարգիչների և պլանշետների ձեռքբերում և բաշխում մարզերի ամենախոցելի ընտանիքների դպրոցականներին՝ ապահովելով հասանելիություն հեռեվար կրթությանը»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ