Առողջապահություն

Ինչով են վտանգավոր տափակ ներբաններով կոշիկները

Քաղաքում տափակ ներբաններով կոշիկներ կրելը կարող է հանգեցնել ոտնաթաթերի ցավի, իսկ հետո՝ ավելի լուրջ խնդիրների։ Այս մասին Lente.ru-ին պատմել է օրթոպեդ-վնասվածքաբան Դմիտրի Գորկովսկին։

Նա բացատրել է, որ մարդու ոտքը նախատեսված է գետնի կամ խոտի, բայց ոչ ասֆալտի վրա երկար քայլելու համար, ուստի կարևոր է զգույշ ընտրել կոշիկները քաղաքում: Նրա խոսքով, հարթ ներբաններով կոշիկների դեպքում ոտքը ճիշտ չի դրվում, դա հանգեցնում է հոդի և կրունկի վրա ծանրաբեռնվածության ավելացման:

«Իդեալական է, երբ քայլելիս հարվածային բեռը կրունկից տեղափոխվում է ոտնաթաթի միջին մասին… Կոշիկները պետք է համապատասխանեն ձեր ոտքերին՝ ոտնաթաթի բաշխման առումով, ունենան ամորտիզացիոն հատկություններ և համապատասխանեն այն մակերեսին, որի վրա դուք պետք է քայլեք»,- նշել է փորձագետը։

Նաև կոշիկ ընտրելիս նախապատվությունը պետք է տրվի բարձրությանը համապատասխան ներբանով մոդելներին՝ կրունկը մատներից 1–1,5 սանտիմետրով պետք է բարձրանա: Կոշիկ գնելուց առաջ ավելի լավ է կապ հաստատել ոտնաբույժի հետ, որը խորհուրդ կտա, թե որ կոշիկներն են հարմար՝ ելնելով ոտքերի առանձնահատկություններից, եզրափակել է Գորկովսկին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ