Կուլտային ռեժիսոր Քվենտին Տարանտինոն պատասխանել է իր հասցեին քննադատությանը, որը կապված է այն հանգամանքի հետ, որ Բրյուս Լիի կերպարը «Մի անգամ Հոլիվուդում» նոր ֆիլմում չափազանց ծիծաղելի եւ մեծամիտ է ստացվել։ Այս մասին հայտնում է GQ-ն։
Մոսկվայում մամուլի ասուլիսի ընթացքում նա բացատրել է, որ Բրյուս Լին, իսկապես մեծ կարծիք ուներ իր մասին եւ խոսոտավանել է, որ կարող է հաղթել նույնիսկ Մուհամեդ Ալիին։ «Ես պարզապես չեմ հորինել այդ կերպարին, դա հաստատում է նրա կենսագրությունը»,- Բրյուս Լիի բնավորության մասին նշում է Տարանտինոն։
Տարանտինոն նաեւ իրական է համարում, որ ֆիլմում Բրեդ Փիթի հերոս Քլիֆ Բութը կարողացել է հաղթել Բրյուս Լիին։
