Քվենտին Տարանտինոյի նոր «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմը առաջին վարձութային հանգստյան օրերին հավաքել է 40,04 միլիոն դոլար՝ դառնալով ռեժիսորի կարիերայի համար ամենապահանջվածը: Այս մասին գրում է Wall Street Journal-ը:
Նման հաջողություն ֆիլմը գրանցել է շնորհիվ դերասաններ Բրեդ Փիթի, Լեոնարդո դի Կապրիոյի, Մարգո Ռոբիի, Ալ Պաչինոյի և Կուրտ Ռասելի։
Այնուամենայնիվ, ֆիլմը չդարձավ Հյուսիսային Ամերիկայում առաջատարը: Երկրորդ շաբաթն անընդմեջ առաջին տեղը զբաղեցնում է «Առյուծ արքա» մուլտֆիլմի ռեմեյքը:
