Այսօր՝ փետրվարի 1-ին, Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում ինքնասպանության դեպք է գրանցվել։
Այս մասին տեղեկանում ենք Արցախի քննչական կոմիտեի պաշտոնական կայքից։
Նշվում է, որ ժամը 08:30-ի սահմաններում 1941 թվականին ծնված Ժենյա Աբգարի Հարությունյանը ցած է նետվել Իսակով 3/28 հասցեում գտնվող իր տան պատշգամբից ու մահացել։
Ըստ աղբյուրի՝ դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում ու կատարվում են անհրաժեշտ գործողություններ՝ հանգամանքները պարզելու համար։