«Երեկ՝ աշխատանքային օրվա ավարտին, պարզ դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության շենքում հանդիպում է անցկացնում «Սասնա ծռեր» կուսակցության անդամներ Գարեգին Չուգասզյանի և Ժիրայր Սեֆիլյանի հետ: Այս հանդիպման մասին լուրը լայնորեն քննարկվեց սոցիալական ցանցերում և մամուլում՝ հռետորական հարց հնչեցնելով՝ ինչ ընդհանուր օրակարգ ունի վարչապետը տեռորիստների հետ:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանից պարզել՝ ինչ ընդհանուր օրակարգ է առկա: Սակայն վերջինս դժվարացավ մանրամասներ ներկայացնել՝ ասելով, թե հանդիպմանը չի մասնակցել և միայն կարող է հաստատել հանդիպման փաստը և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկումը:
Անդրադառնալով քննադատություններին՝ նա նշեց. «Հանրապետական կուսակցությունը թող իրենց գործածի համար բնորոշում գտնեն, հետո նոր ուրիշներին բնորոշում տան»:
Իսկ, ահա, Ժիրայր Սեֆիլյանը հանդիպման մասին նշեց, թե վարչապետի հետ խոսել են իրենց մոտ առկա մտահոգությունների մասին՝ կապված երկրում ստեղծված իրավիճակի հետ»,-գրում է «Ժողովուրդ» թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
