fbpx
Քաղաքականություն
10:43 06/09/2019

Տարօրինակ հանդիպում. ի՞նչ ընդհանուր օրակարգ ունի Նիկոլ Փաշինյանը «Սասնա ծռերի» հետ

«Երեկ՝ աշխատանքային օրվա ավար­տին, պարզ դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության շեն­քում հանդիպում է անցկացնում «Սասնա ծռեր» կուսակցության անդամներ Գարեգին Չուգասզյանի և Ժիրայր Սեֆիլյանի հետ: Այս հանդիպման մասին լուրը լայնո­րեն քննարկվեց սոցիալական ցանցերում և մամուլում՝ հռետորական հարց հնչեցնելով՝ ինչ ընդհանուր օրակարգ ունի վարչապետը տեռորիստների հետ:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադի­միր Կարապետյանից պարզել՝ ինչ ընդհա­նուր օրակարգ է առկա: Սակայն վերջինս դժվարացավ մանրամասներ ներկայաց­նել՝ ասելով, թե հանդիպմանը չի մասնակ­ցել և միայն կարող է հաստատել հանդիպ­ման փաստը և երկկողմ հետաքրքրու­թյուն ներկայացնող հարցերի քննարկումը:

Անդրադառնալով քննադատություններին՝ նա նշեց. «Հանրապետական կուսակցու­թյունը թող իրենց գործածի համար բնո­րոշում գտնեն, հետո նոր ուրիշներին բնո­րոշում տան»:

Իսկ, ահա, Ժիրայր Սեֆիլյանը հանդիպման մասին նշեց, թե վարչա­պետի հետ խոսել են իրենց մոտ առկա մտահոգությունների մասին՝ կապված եր­կրում ստեղծված իրավիճակի հետ»,-գրում է «Ժողովուրդ» թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ