Ականի պայթյունից ծանր վիրավորվել է մեկ ադրբեջանցի

GoogleՆախընտրելի դարձնել

Ամենադիտվածներ

Ականի պայթյունից ծանր վիրավորվել է մեկ ադրբեջանցի

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Թարթառի մի բնակիչ ականի պայթյունից ծանր վիրավորում է ստացել: Դեպքը տեղի է ունեցել Բորսունլու գյուղում:

Ականը պայթել է, երբ գյուղի բնակիչ Նիյամեդդին Վերդիևը անասուններին է արածացրել: Տղամարդը ծանր վիրավորվել է և հոսպիտալացվել:

Ավելի վաղ Տերտերի շրջանի Թալիշ գյուղում ականի պայթյունից զոհվել էր 33-ամյա Բախտիյար Մախմուդովը:

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ