Անգլիական «Լիվերպուլի» ու Եգիպտոսի ազգային հավաքականի աստղ Մոհամեդ Սալահը ճանաչվել է Անգլիայում տարվա լավագույն ֆուտբոլիստ։
Այս մասին հայտնում են Անգլիայի ֆուտբոլիային լրագրողների ասոցիացիայի մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ Սալահը ստացել է ձայների 48 տոկոսը ու իրենից հետ է թողել «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեին և «Վեստ Հեմի» կիսապաշտպան Դեքլան Ռայսին։
Եգիպտացին այս մրցաշրջանում առաջնությունում 31 հանդիպման է մասնակցել, որոնց ընթացքում դարձել է 22 գոլի ու 13 գոլային փոխանցման հեղինակ։
