Դոնեցկում «Տոչկա-Ու» հրթիռ է ընկել, որի հետևանքով 20 մարդ Է զոհվել, այդ թվում՝ երեխաներ, 9 մարդ վիրավորվել է: Այս մասին հայտնել է «ՏԱՍՍ»-ը:
Աղբյուրը նշում է, որ «Տոչկա-ՈՒ»-ին հաջողվել է կործանել, սակայն նույնիսկ բեկորները մեծ վնասներ են բերել:
ԴԺՀ-ի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ հրթիռի անկումից հետո հիվանդանոց է տեղափոխվել 18 վիրավոր:
Հրթիռի բեկորներն ընկել են Կենտրոնական հանրապետական բանկի բաժանմունքի մոտ, որտեղ այդ պահին եղել են տասնյակ մարդիկ, ինչպես նաև թոշակառուներ: