«Երեք քույրեր». ո´չ, սա թատերական ներկայացում չէ, արվեստ չէ, այլ համերաշխության ակցիա է, որին նախնական պայմանավորվածությամբ միացել են մի խումբ մարդիկ:
Театр.doc-ը ներկայացված տեքստը հավաքել է Խաչատուրյան քույրերի գործի մասին ԶԼՄ-ների հրապարակումներից, ինչպես նաև քույրերի գործից՝ բռնության մասին պատմող հատվածներից:
«Մենք բոլորս կյանքում թեկուզ մեկ անգամ բախվում ենք ինչ-որ բանի. մենք՝ այս քույրերի կյանքի փոքր մասն ենք: Լռությունը հաղթում է բռնությանը, բռնությունը ոչնչացնում է մարդուն, քանդում նրա տարածքն ու փոշիացնում նրա՝ ընտրություն կատարելու իրավունքը: Театр.doc-ը խոսում է նոր՝ բռնության դեմ պայքարի լեզվով»,- ասվում է Театр.doc-ի հրապարակման մեջ:
Խաչատուրյանների գործի մասին կաորղ եք կարդալ այստեղ։