Տավուշի մարզում տեղի է ունեցել ողբերգական ավտովթար․ մահացել է վարորդը

Հրապարակող՝

dxis2d9baz0ki1r1oh3mogq7nmved5wt

Ամենադիտվածներ

Հոկտեմբերի 29-ին Տավուշի մարզում տեղի է ունեցել ողբերգական ավտովթար: Ժամը 13:30-ի սահմաններում Ճամբարակ-Նավուր ավտոճանապարհի 30-րդ կիլոմետրում՝ անտառային գոտում, «Վիլիս» մակնիշի ավտոմեքենան բախվել է քարին: Վթարի հետևանքով մեկ մարդ տեղում մահացել է, իսկ մեկ այլ անձ՝ կին, ստացել է մարմնական վնասվածքներ և տեղափոխվել «Բերդ» հիվանդանոց:

Դեպքի վայրում հավաքվածները հայտնել են, որ մահացածն ու վիրավորը ամուսիններ են: Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Բերդի հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցները: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ամենաթարմ