Տավուշի մարզում շարունակվում են ճանապարհաշինարարական աշխատանքները

Ամենադիտվածներ

Տավուշի մարզում շարունակվում են ճանապարհաշինարարական աշխատանքները

Սեպտեմբերի 6-ին Տավուշի մարզպետարանը տեղեկացրել է, որ Տավուշի մարզում մեծ ծավալով շարունակվում են ճանապարհաշինարարական աշխատանքները։

«Աճարկուտ համայնքից Կիրանցի վանք տանող ճանապարհի 7 կմ երկարությամբ հատվածն արդեն անցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այցելել է Աճարկուտ համայնք, տեղում ծանոթացել կատարվող աշխատանքներին:

Տավուշի մարզում գտնվող զբոսաշրջային նշանակություն ունեցող այս ճանապարհը երբեք վերանորոգված չի եղել, այս ծավալի աշխատանքներ իրականացվում են առաջին անգամ»,- ասվում է հաաղորդագրության մեջ։

Հեղինակ:Լեռ Կամսար
|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ