fbpx
Իրավական

Տավուշցիները դեմ են հանք բացելու ծրագրին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է տեսանյութ Տավուշում հանք բացելու ծրագրի դեմ իրականացվող բողոքի ակցիայից:

«Տավուշցիներն այսօր միահամուռ կանգնեցին հանք բացելու ծրագրի դեմ` հանուն իրենց երեխաների առողջության ու տավուշյան հրաշք բնության պահպանման։ Ցավոք, չկարողացա գնալ ու նրանց կողքին լինել, սակայն առաջիկա քառօրյայի ընթացքում այս հարցը կբարձրացնեմ ու հետևողական կաջակցեմ իմ հայրենակիցներին, հնարավոր ամեն ջանք կներդնեմ, որպեսզի հանքերով չապականված եզակի այս շրջանում այլ բիզնես ծրագրեր իրագործվեն և տավուշցիներն ունենան արժանապատիվ աշխատանքի հնաավորություններ` առանց իրենց առողջությանն ու բնությանը վնաս տալու։

Առաջիկայում կհանդիպենք Վազաշենում, որտեղ ՀԱՆՔ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ»,- գրել է նա:

https://www.facebook.com/ani.a.markaryan/videos/1223001841201141/

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ