Վազաշեն
Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար ավտոճանապարհին տեղի է ունեցել հողային զանգվածով փլվածք
ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ մայիսի 22-ին Հ-37/Մ-4/-Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար-Այգեպար ավտոճանապարհի 11-րդ կմ-ում տեղի է ունեցել հողային զանգվածով փլվածք՝ 30-40 խորանարդ մետր ծավալով, ինչի հետևանքով ճանապարհահատվածը միակողմանի փակ է։ «Այժմ կապալառու կազմակերպության աշխատակիցների կողմից իրականացվում են փլվածքի հետևանքների մաքրման աշխատանքներ։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն»,-հայտնում են ՏԿԵ նախարարությունից:
Սահմանամերձ Վազաշենի փոքրիկները մանկապարտեզ կունենան
Սեպտեմբերից սահմանամերձ Վազաշենի փոքրիկների առջև իր դռները կբացի գյուղի հիմնանորոգված մանկապարտեզը: Վերանորոգման աշխատանքներն ավարտական փուլում են: Ավելի քան քսան տարի Վազաշենը մանկապարտեզ չուներ, շենքը գտնվում էր քարուքանդ վիճակում: Շինարարությունը հնարավոր դարձավ միայն Հայ օգնության ֆոնդի աջակցությամբ, որն իր բարեգործական ծրագրերի կրթական բաղադրիչով շուրջ 75 միլիոն դրամ է հատկացրել վերանորոգման համար: Վազաշենի 27 փոքրիկներ կլինեն բարեկարգ…
Տավուշցիները դեմ են հանք բացելու ծրագրին
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է տեսանյութ Տավուշում հանք բացելու ծրագրի դեմ իրականացվող բողոքի ակցիայից: «Տավուշցիներն այսօր միահամուռ կանգնեցին հանք բացելու ծրագրի դեմ` հանուն իրենց երեխաների առողջության ու տավուշյան հրաշք բնության պահպանման։ Ցավոք, չկարողացա գնալ ու նրանց կողքին լինել, սակայն առաջիկա քառօրյայի ընթացքում այս հարցը կբարձրացնեմ ու հետևողական կաջակցեմ…
«Տավուշն առանց հանքի» նախաձեռնության հայտարարությունը
«Տավուշն առանց հանքի» նախաձեռնող խումբը տարածել է հայտարարություն, որում կոչ է անում քաղաքացիներին խոչընդոտել փետրվարի 27-ին Վազաշեն համայնքում նախատեսված Վազաշենի ոսկի-բազմամետաղային հանքերևակման երկրաբանահետախուզական աշխատանքների հայտի հանրային լսումները: Նախաձեռնության հայտարարության մեջ նշված է. «Մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ «ԷՅ ՅՈՒ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն Տավուշի մարզի Վազաշենի ոսկի-բազմամետաղային հանքերևակման տեղամասերում երկրաբանահետախուզական աշխատանքներ կատարելու հայտ է ներկայացրել,…




