Տավուշի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել Խաշթառակում երեխաների ծեծի դեպքի առնչությամբ

Ամենադիտվածներ

Տավուշի մարզպետարանի Facebook-ի էջը հայտնում է, որ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն արտահերթ խորհրդակցություն է հրավիրել մարզպետարանի Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի, երեխաների իրավունքների հարցերով զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել է Խաշթառակ համայնքում մանկահասակ երեխաներին ծեծի ենթարկելու դեպքը:

«Բոլորիս ցնցած այս դեպքը ցույց է տալիս, որ այս ոլորտում խնդիրներ ունենք, սա նաև երեխաների պաշտպանության համակարգի բացթողման արդյունք է: Ընտանիքի խնդրի լուծմանը զուգընթաց պետք է գույքագրել և անմիջապես լուծել բոլոր նմանատիպ խնդիրները»,- նշել է մարզպետը:

Նշանակվել է ծառայողական քննություն, տրվել են ցուցումներ և առաջադրանքներ, դրանք կատարելու համար 1 շաբաթ ժամանակ:

https://www.facebook.com/215895845828289/posts/779834992767702/

Ամենաթարմ