Սոնա անունով մի փոքրիկ ՀՀ պարետ Տիգրան Ավինյանին նամակ է գրել՝ խնդրելով ճանապարհը բացել, որպեսզի իր հայրիկի հետ կարողանա գյուղ գնալ։
Պարետ Տիգրան Ավինյանը Facebook-ում լուսանկարէ հրապարակել, որում գրված է պատասխան նամակ Սոնային։
Ավինյանը շնորհակալություն է հայտնել աղջկան պարետատան կանոններին հետևելու համար։
«Բոլոր սահմանափակումները քո ընտանիքիդ, ընկերներիդ, մեր բոլորի առողջության հմաար են։ Այս ամենը ժամանակավոր է դու և բոլոր փոքրիկները դարձյալ դպրոց եք հաճախելու և խաղալու եք բակում»,-գրել է Տիգրան Ավինյանը։
Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus, իսկ ախտանիշների և պաշտպանվելու հիմնական միջոցառումների մասին՝ կարդալ այստեղ։
