fbpx
Սպորտ

Տավուշի մարզում բացվեցին 5 փոքր խաղադաշտեր

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակում է հավատարիմ մնալ ՀՖՖ ռազմավարության կարևորագույն դրույթներից մեկի՝ մարզերում ֆուտբոլային ենթակառուցվածքների զարգացման շարունակական գործընթացի իրականացմանը:

Դեկտեմբերի 27-ին ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը, Ֆուտբոլի դեպարտամենտի պետ Արթուր Ազարյանը, ինչպես նաև ՀՖՖ Գործադիր կոմիտեի նորընտիր անդամներ Գագիկ Աղբալյանը և Աննա Թադևոսյանն այցելեցին Տավուշի մարզ, որի Հաղարծին, Գանձաքար, Գետահովիտ, Ազատամուտ գյուղերում, ինչպես նաև Իջևան քաղաքում բացվեցին ևս 5 փոքր խաղադաշտեր:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից սկսված լայնածավալ ծրագրի շնորհիվ արդեն այս տարի շահագործման են հանձնվել 20×40 չափի արհեստական խոտածածկով 51 խաղադաշտեր, որոնցից 10-ը՝ Վայոց Ձորի, 15-ը՝ Գեղարքունիքի, 13-ը՝ Տավուշի, 12-ը՝ Շիրակի, ևս մեկը՝ Արարատի մարզերում։

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն իր խոսքում հերթական անգամ կարևորեց ենթակառուցվածքների զարգացումը մարզերում և հավելեց, որ գործընթացը կշարունակվի նաև 2020 թ. ընթացքում: Փոքր խաղադաշտերի կառուցման հաջորդ փուլը կլինի Արարատի և Արագածոտնի մարզերում:

Այս մասին տեղեկացնում են ՀՖՖ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ