fbpx
Հասարակություն

Ավտովթար Լենինգրադյան-Սեբաստիա խաչմերուկում. կա տուժած

Դեկտեմբերի 27-ին, ժամը 18։22-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան և Սեբաստիայի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Շինարարների և Լենինգրադյան փողոցների խաչմերուկում բախվել են «BMW» (վարորդ` Հարություն Հ.) և «ԿամԱԶ» (վարորդ՝ Զաքար Ղ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «BMW» մակնիշի ավտոմեքենայից առաջացել է վառելիքի (բենզին) արտահոսք:

Փրկարարները հոսանքազրկել են «BMW» մակնիշի ավտոմեքենան:

Շտապօգնության աշխատակիցները պատահարի հետևանքով տուժած Հ. Հ.-ին տեղում ցուցաբերել են համապատասխան օգնություն։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ