«Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ՝ Ստեփանակերտի Տիգրան Մեծ փողոցի հարակից հատվածում շարունակվում են նոր թաղամասի կառուցման աշխատանքները։
Այս մասին տեղեկացնում է ԱՀ քաղաքաշինության նախարարությունը:
«Առաջին փուլով նախատեսվող երեք բազմաբնակարան շենքերից առաջինի կառուցման աշխատանքներն ակտիվորեն ընթանում են մի քանի ուղղություններով միաժամանակ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

