fbpx
Արցախ

Նախատեսվում է ասֆալտապատել Կարմիր շուկա- Թաղավարդ ճանապարհը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 1-ին աշխատանքային այցով մեկնել է Ասկերանի շրջանի Շոշ և Սարուշեն, Մարտունու շրջանի Կարմիր Շուկա և Թաղավարդ համայնքներ։ Այդ մասին հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Շոշ, Սարուշեն և Թաղավարդ համայնքներում երկրի ղեկավարը հանդիպել է բնակիչների հետ, քննարկել հետպատերազմյան շրջանում առկա անվտանգային և սոցիալ-տնտեսական մարտահրավերներն ու խնդիրները, դրանց հաղթահարմանն ուղղված անելիքները։ Երկրի ղեկավարը նշել է, որ առաջիկայում համայնքներում ավելացվելու է իրականացվող շինաշխատանքների ծավալն՝ ուղղված պատերազմի հետևանքների վերացմանն ու ենթակառուցվածքների վերականգնմանը։ Արայիկ Հարությունյանի խոսքով՝ ընթացիկ տարում ԱՀ կառավարության կողմից նախատեսվում է Կարմիր շուկա – Թաղավարդ ճանապարհի ասֆալտապատումը, ինչպես նաև Շոշի և Սարուշենի ներհամայնքային ճանապարհների բարեկարգումը։

Անդրադառնալով համայնքների զարգացմանն ու դրանց տնտեսական կյանքի ակտիվացմանը՝ Արայիկ Հարությունյանը շեշտել է, որ առաջիկայում քայլեր են ձեռնարկվելու բնակիչների զբաղվածությունն ապահովելու ուղղությամբ։

Կարմիր շուկա համայնքում Արայիկ Հարությունյանն այցելել է նոր բնակելի թաղամասի շինհարթակ, որտեղ ծանոթացել է արագ հավաքվող տների տեղադրման աշխատանքների ընթացքին։

Նախագահին ուղեկցում էին ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը, Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Արմեն Ղահրամանյանը, Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ