Թբիլիսին կողմ է բանակցել Մոսկվայի հետ նորմանդական ձևաչափի օրինակով

Ամենադիտվածներ

Մենք Ռուսաստանի հետ բանակցությունները միայնակ վարելու ուժ չունենք։ Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանրապետության Առաջին ալիքին տված հարցազրույցում։

«Մենք կարող էինք դիտարկել բանակցությունները «նորմանդական ձևաչափի» օրինակով վարելու հնարավորությունը, որտեղ Վրաստանը Ռուսաստանի հետ բանակցություններում ներկայացված կլիներ իր գործընկերների հետ միասին, քանի որ մենք բանակցությունները միայնակ վարելու ուժ չունենք: Որպեսզի բանակցություններն արդյունք տան, հարկավոր է լինել հավասար վիճակում: Մեզ աջակցություն է հարկավոր»,-նշել է հանրապետության նախագահը՝ պատասխանելով այն հարցին, թե պե՞տք է արդյոք բանակցություններ վարել Ռուսաստանի հետ:

Վրացական պետության ղեկավարը վստահ է, որ հարկավոր է օգտագործել բոլոր միջոցները, որ բեկում լինի Մոսկվայի և Թբիլիսիի հարաբերությունների շուրջ ստեղծված իրադրության մեջ:

«Բոլորը պետք է լավ հասկանան, որ ո՛չ երկխոսությունը, ո՛չ բանակցությունները որևէ զիջում չեն ենթադրում»,-շեշտել է նա:

Միաժամանակ Զուրաբիշվիլին կարծում է է, որ ժնևյան քննարկումների ձևաչափը, ինչպես նաև ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի և ՌԴ Դաշնության խորհրդի անդամ Գրիգորի Կարասինի կանոնավոր հանդիպումները անհրաժեշտ է պահպանել:

Ամենաթարմ