fbpx
Խորհրդարան

Թե՛ Մարալիկի, թե՛ Գյումրիի ծննդատները գործելու են․ Սոֆյա Հովսեփյանը՝ Առողջապահության նախարարությանը

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Երեկ զանգ եմ ստանում : Լացով ինձ է զանգել Մարալիկի ծննդատան աշխատակիցը։

«Տիկին Հովսեփյան, էս Գայանե Ավագյանը ամեն ինչ կանի, որ ծննդատունը փակվի, ինչ սուտ ասես հորինում է, աչքի առաջ սարքը կա, ասում է չկա»:

Հարցը պարզում եմ մի քանի հոգուց, հավաստիանում այդ կնոջ վերաբերմունքի մասին:

Զանգում եմ այդ Գայանե Ավագյանին և հարցիս ի պատասխան՝ առաջին բառը լսում եմ․ «Վիրահատարանի լամպի մեկ լամպչկան չէր աշխատում» սկսում է այստեղից և այլևս կարկամում եմ հանգիստ խոսել: Այս կնոջ մասին բավականին բաներ լսել էի՝ անբարեհամբույր վերաբերմունքի, չոր մոտեցումների, «ղասաբի» կեցվածքի հետ կապված, և դա առաջին անգամը չէ․ ինչպես հասկանում եմ, Առողջապահության նախարարության որոշ աշխատակիցների մոտ սա վարքագիծ է :

Իր կերպարին համապատասխան՝ սկսեց ինձ ներկայացնել, և ամենածիծաղելին, որ իրենց ուղարկած չափորոշչից դուրս պահանջներ էին (էս անգամ փոխվել էր), որը անգամ Երևանի ծննդատներում չկա , այդ թվում նաև Շիրակի մարզի իրենց շատ սիրելի բաժանմունքում :

Որքան հասկացա, փորձում են խնդիրներ ստեղծել, բայց քանի որ որևէ կերպ այս հարցը, բացի հանրայինից չեմ պատկերացնում, մենակ տեղեկացնեմ՝ ծննդատները՝ թե՛ Մարալիկի, թե՛ Գյումրիի գործելու է:

Մարդկանց ահաբեկելով՝ ոչնչի չեք հասնի․ սա ասում եմ որպես մարզի ընտրված, ժողովրդի քվեն վաստակած պատգամավոր :

Երեկ գրություն եմ ուղարկել նախարարություն՝ արձանագրությունը ստանալու համար և հուսով եմ՝ խելամիտ պատասխան կգա :

Սովորե՛ք մարդկանց հետ մարդավարի խոսել, այլապես իմ վերաբերմունքը ավելի կփոխվի: Ամեն ինչ կարելի է անել մարդկայնորեն՝ ողջամիտ բառեր ու վերաբերմունք ընտրելով, բայց չէ՜, ամեն մեկը իրեն իրավունք է վերապահում հոխորտալու:

Ինձ այստեղ բարոյախրատական ճառեր չասե՜ք, չդաստիարակե՛ք, երկուսն էլ ունեմ կարիքի դեպքում կարող եմ օգնել ձեռք բերեք»։

https://www.facebook.com/sofya.hovsepyan/posts/3054785911219070

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ