Հայաստանում վերջերս ավարտվեց ուսուցիչների կամավոր ատեստավորման երկրորդ փուլը, որի արդյունքները ներկայացրեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում։ Ըստ նախարարի, այս տարի 8400-ից ավելի ուսուցիչներ դիմել են մասնակցության, որոնցից 7200-ը մասնակցել են ատեստավորմանը։ Մասնակցած ուսուցիչների 67.2 տոկոսը հաղթահարել է ատեստավորումը, ինչը նշանակում է, որ ավելի քան 4800 ուսուցիչ հնարավորություն ունի օգտվել վարձատրության բարձրացման ծրագրից։
Ժաննա Անդրեասյանը նշեց, որ այս արդյունքները ցույց են տալիս, որ կամավոր ատեստավորման համակարգը դարձել է վստահելի ուսուցիչների համար։ Նա ընդգծեց, որ այս տարի առաջին անգամ մասնակցող ուսուցիչների թիվը զգալիորեն աճել է։ Նախարարի խոսքով, արդեն իսկ կամավոր ատեստավորված ուսուցիչների շուրջ 20 տոկոսը ընդգրկված էր նախորդ փուլերում, իսկ այս նոր փուլով էապես ընդլայնվել է ատեստավորված ուսուցիչների շրջանակը։
Նշենք, սակայն, որ ատեստավորման այս գործընթացը ուսուցիչների շրջանում միանշանակ չի արժևորվում ու խրախուսվում։ Շատ են բողոքները ինչպես ողջ գործընթացի, այնպես էլ առանձին դետալների հետ կապված։

