Սեպտեմբերի 9-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովում, Աշոտ Ղուլյանի նախագահությամբ, տեղի է ունեցել «Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի նիստը:
Նիստի ընթացքում քննարկվել են բարեկամության շրջանակի առաջիկա ծրագրերին և համագործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր:
Այս մասին տեղեկացնում են ԱՀ ԱԺ պաշտոնական կայքից։