Հյուսիսային պողոտայի միջանկյալ հատվածում այսօր տեղի է ունեցել «Եվրոպայի հրապարակի» պաշտոնական բացման արարողությունը, որը նվիրվելու է ընթացիկ տարում նշվող Եվրոպայի խորհրդի հիմնադրման 70-ամյակին։
Միջոցառմանը ներկա էին մի շարք պաշտոնատար անձինք, այդ թվում՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։
«Հայաստանը Եվրոպայի հետ միասին մեծ ճանապարհ է անցել, և սա հայ-եվրոպական ընկերության նշան կլինի քաղաքի կենտրոնում», – ասաց քաղաքապետը: