Թեհրանում Հ. Մ. «Արարատ» կազմակերպության hարակից պողոտան՝ նախկին Աֆթաբը, անվանափոխվել է իրանահայ ճարտարապետ, քանդակագործ, նկարիչ Ռոստոմ Ոսկանյանի պատվին: Այդ մասին հայտնում է parstoday-ը:
Ըստ աղբյուրի որոշումը կայացվել է այն ժամանակ, երբ այցելել են «Արարատ» մարզավան և ծանոթացել Ռ. Ոսկանյանի հեղինակած Ս. Խաչ մատուռի պատմական շինության հետ:
Նա Երևանի ճարտարագիտական-շինարարական պետական համալսարանի պատվավոր դոկտոր է: