Դեկտեմբերի 19-ից «Fly Kish» ավիաընկերությունը մեկնարկել է նոր չվերթներ Թեհրան-Երևան-Թեհրան երթուղով: Այս մասին հայտնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն։ Չվերթները կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ օրերին։
Ավիատոմսերի առկայության, դրանց ձեռքբերման և այլ մանրամասների համար ուղևորներին առաջարկվում է այցելել ավիաընկերության պաշտոնական կայք՝ flykish.com, կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ։

