fbpx
Հասարակություն

Գործարկվել է հոգեբանական աջակցության թեժ գծի ծառայություն

Հունիսի 29-ին ՀՀ կառավարությունը հայտարարություն է տարածել, որում հայտնել է, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով առաջացած հոգեբանական խնդիրները մեղմելու նպատակով գործարկվել է հոգեբանական աջակցության թեժ գծի ծառայությունը։

Հայտարարության մեջ մասնավորապես ասված է․

«Աջակցությունից կարող են օգտվել

1) անհայտ կորած անձանց կամ ռազմագերիների ծնողները, ընտանիքի անդամները
2) գերության մեջ գտնված անձինք, նրանց ընտանիքի անդամները
3) ռազմական գործողությունների ընթացքում վիրավորում կամ հաշմանդամություն ստացած անձինք, նրանց ընտանիքի անդամները,
4) զոհված զինծառայողների կամ քաղաքացիական անձանց ընտանիքի անդամները

5) ռազմական գործողություններին մասնակցած անձինք, այդ թվում՝ զորահավաքային զորակոչով ներգրավվածները և կամավորականները:

«Անվճար հոգեթերապիայի սեանսներ ստանալու համար կարող են հերթագրվել կամ զանգահարելով թեժ գծին՝ 060 834 777, կամ նամակ ուղարկելով հետևյալ էլ-հասցեին՝ consortium@cpsr.info, որից հետո համապատասխան մասնագետները կապ կհաստատեն դիմումատուի հետ:

Այն հոգեբանները, որոնք ունեն բարձրագույն հոգեբանական կրթության որակավորում՝ բակալավրի (առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ) կամ մագիստրոսի (առնվազն 1 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ) կամ վերջինիս հավասարեցված աստիճան և ցանկանում են ներգրավվել սույն աշխատանքներում, կարող են իրենց հայտերն ուղարկել հետևյալ էլ-հասցեին՝ intra.sgmf@gmail.com»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ