Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտության ընթացքում անհետ կորածների որոնման «թեժ գծին» աշխատանքի առաջին 24 ժամվա ընթացքում ավելի քան 200 զանգ է ստացվել:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համագործակցությամբ կատարվում է զոհերի մարմինների որոնում և հանձնում: Կազմակերպվել է «թեժ գծի» աշխատանք՝ Լեռնային Ղարաբաղում հակամարտության անհետ կորած մասնակիցների վերաբերյալ տեղեկատվություն հավաքելու համար: «Թեժ գծի» աշխատանքի սկզբից ավելի քան 200 հեռախոսազանգ է ստացվել: