fbpx
Արցախ

Այցելեցի եղբայրական երկիր․ Ֆրանսիայի նախագահի թեկնածուն ամփոփել է Հայաստան ու Արցախ իր ուղևորությունը

Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս շրջանի ղեկավար, Ֆրանսիայում նախագահի հանրապետական թեկնածու Վալերի Պեսկեն ամփոփել է Հայաստան ու Արցախ իր այցը։

Նա լուսանկարներ է հրապարակել Facebook-ի իր պաշտոնական էջում, որին կից նաև գրառում է կատարել։

Պեսկեն գրել է, որ այցելել է եղբայրական երկիր։

Նա նշել է, որ ինքը հանդես է եկել Լեռնային Ղարաբաղում խաղաղության վերականգնման և Հայաստանի տնտեսական ու մշակութային զարգացման և հայկական հոգևոր ժառանգության պահպանման հարցերում Ֆրանսիայի աջակցությունը մեծացնելու օգտին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ