«Մանչեսթեր Յունայթեդն» իր պաշտոնական կայքում հայտարարել է Էրիկ տեն Հագին թիմի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնելու մասին։
«Մենք երախտապարտ ենք Էրիկին այն ամենի համար, ինչ նա արել է ակումբում աշխատելու ընթացքում: Մաղթում ենք նրան ամենայն բարիք ապագայում»,- ասվում է «կարմիր սատանաների» մամուլի քարտուղարության տարածած հաղորդագրության մեջ։
«Կարմիր սատանաների» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարը կլինի Ռուդ վան Նիստելրոյը, որը տեն Հագի մարզչական շտաբում էր։