«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը Ամստերդամի «Այաքսում» համանման պաշտոնի հավակնորդներից մեկն է։ Այս մասին հայտնում է Mirror-ը։
Աղբյուրի համաձայն՝ հոլանդական ակումբի նոր գործադիր տնօրեն Ալեքս Կրուզին հանձնարարվել է փոխարինող գտնել «Այաքսի» ներկայիս մարզիչ Ջոն վանտ Շիպի համար մրցաշրջանի ավարտից հետո:
Յուրգեն Կլոպի օգնական Պեպ Լինդերսը համարվում է լավագույն տարբերակը՝ հաշվի առնելով, որ նա կհեռանա «Լիվերպուլից» մրցաշրջանի ավարտից հետո գերմանացու հետ և հավակնություններ ունի ստանձնելու գլխավոր մարզչի պաշտոնը:
Այնուամենայնիվ, «Այաքսը» նաև մտածում է Էրիկ տեն Հագին ակումբ վերադարձնելու մասին:
