Իսրայելում արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջով ցույց է տեղի ունեցել Թել Ավիվում

Ամենադիտվածներ

Ցուցարարները հավաքվել են Թել Ավիվում՝ Կիրիայի ռազմական շտաբի մոտ, ի նշան Իսրայելի կառավարության դեմ բողոքի՝ արտահերթ ընտրություններ պահանջելով, հայտնում է Times of Israel-ը։

Բողոքի ակցիան սկսվել է թմբկահարմամբ, ցուցարարները հակակառավարական երգեր են երգել՝ հատուկ ուշադրություն հատկացնելով վարչապետ Բենիամին Նաթանյահուին և ազգային անվտանգության արմատական ​​նախարար Իտամար Բեն Գվիրին:

Շատ ցուցարարներ Իսրայելի դրոշներ են ծածանել և պաստառներ կրել, որոնցով կոչ են արել պաշտոնից հեռացնել Նաթանյահուին: Եղել են նաև Գազայի հատվածում կրակը դադարեցնելու կոչով պաստառներ։

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ