Ուիմբլդոնի քառորդ եզրափակիչ դուրս եկած ամերիկուհի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը Grand Slam-ի կազմակերպիչներին խոշոր տուգանք է վճարելու:
Տուգանքի չափը կազմում է 10 հազար դոլար: Պատճառն այն է, որ կիրակի կայացած մարզման ժամանակ Սերենան զայրացել է և ռակետով այնպես ուժգին է հարվածել խոտին, որ մեծ վնաս է հասցրել:
Նշենք, որ միայն քառորդ եզրափակիչ դուրս գալու շնորհիվ 37-ամյա թենիսիստուհին 367 հազար դոլար մրցանակային գումար է ստանալու:

