Երեկ՝ սեպտեմբերի 17-ին, Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի շրջանականերում միմյանց հետ մրցեցին Դորտմունդի «Բորուսիան» և կատալոնական «Բարսելոնան»։
Գերմանական ակումբը մի քանի հիանալի հնարավորություն ուներ հակառակորդի դարպասը գրավելու, սակայն Մարկ-Անդրե տեր Շտեգենն իր բարձունքում էր։ Վերջինիս հաջողվեց նույնիսկ հետ մղել Ռոյսի իրացրած 11 մետրանոց հարվածը։
Խաղում գոլեր չգրանցվեցին ու հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով։
https://www.youtube.com/watch?v=a5UawnpiQbw