Թերեզա Մեյը, որը նախօրեին հրաժեշտ տվեց Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնին, հնարավոր է նախկին վարչապետ Մարգարետ Թետչերի թևնոցի տիրուհին է: Հազվագյուտ զարդը նկատել են քաղաքական գործչի ձեռքին հուլիսի 24-ին, երբ Մեյը հրաժեշտ էր տալիս մամուլի ներկայացուցիչներին իր ծառայողական բնակարանի մուտքի մոտ: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:

ԶԼՄ-ները չեն բացառում, որ Թերեզա Մեյն ավելի վաղ գաղտնի կերպով գնել է այդ թևնոցը: Թևնոցը ոսկուց է և զարդարված է գույնզգույն թանկարժեք քարերով:
Ոսկյա այդ զարդը Մարգարետ Թետչերին նվիրել է ամուսինը՝ Դենիսը: «Երկաթյա լեդին» հաճախ էր կրում այդ զարդը պաշտոնական հանդիպումների ժամանակ: Այսպես Թետչերն այդ զարդը կրել է իր առաջին աշխատանքային օրը՝ 1979 թ-ի մայիսի 3-ին, 1984-ին՝ Միախայիլ Գորբաչովի և 1990-ին՝ Նելսոն Մանդելայի հետ հանդիպումների ժամանակ: Սովորաբար թևնոցի հետ նա կրում էր ամետիստով ոսկյա մատանի:
Ավելի վաղ Christie’s աճուրդում ներկայացվել էին Մարգարետ Թետչերի 170 անձնական իրեր: Աճուրդը նվիրված էր նրա վարչապետության 40 ամյակին: Թևնոցը վաճառվել էր 40 հազար ֆունտով՝ անանուն գնորդին, իսկ մատանին՝ 30 հազար ֆունտով:

