fbpx
Կառավարություն

Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Օգոստոսի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի և Մեքսիկայի հոգևոր առաջնորդ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը՝ պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

«Հիրավի, դուք ունեք ժողովրդի բացարձակ մեծամասնության վստահության քվեն և խորհրդարանական մեծամասնության լիակատար աջակցությունը կյանքի կոչելու մեր ժողովրդի անկեղծ սպասումները և ազգային նվիրական իղձերը։ Լիահույս ենք, որ նոր ձևավորվելիք կառավարությունը՝ Ձեր իսկ գլխավորությամբ, ուժերի գերագույն լարումով և համախմբմամբ ձեռնամուխ կլինեք Հայաստանի խաղաղության եւ անվտանգության ապահովման, տնտեսական զարգացման, բանակաշինության և հարատեւ բարօրության ապահովման։ Առ Աստված աղոթքով Ձեզ մաղթում ենք ուժ և կորով, աստվածային իմաստություն եւ համբերություն, որպեսզի վճռականորեն և անշեղ կերպով իրագործեք մեր ազգի և պետության համար առաջնահերթություն հանդիսացող այնքա՜ն կենսական ծրագրերը։ Տերը թող զորավիգ լինի Ձեզ»,- ասված է շնորհավորական ուղերձում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ