fbpx
Աշխարհ

Երեկույթի ժամանակ Ֆինլանդիայի վարչապետի մասնակցությամբ տեսանյութը սկանդալ է առաջացրել

Վարչապետ Սաննա Մարինի և նրա ընկերների մասնակցությամբ երեկույթից տեսանյութի հրապարակումը լրատվամիջոցներում առաջացրել է Ֆինլանդիայի հանրության դժգոհությունը։ YLE հեռուստաընկերության եթերում քաղաքական գործիչը բացատրել է, որ իր վարքագիծը փոխելու անհրաժեշտություն չի տեսնում։

«Ուզում եմ ցույց տալ, որ այս պաշտոններում աշխատում են սովորական կյանքով ապրող մարդիկ։ Ես ունեմ ընտանեկան կյանք, ունեմ աշխատանք և ազատ ժամանակ ունեմ ընկերներիս հետ անցկացնելու համար։ Ինչպես իմ տարիքի շատ մարդիկ»,- մեկնաբանել է Մարին տեսանյութի պատճառով ծագած սկանդալը։

Վարչապետը նաև նշել է, որ խնջույքին արգելված նյութեր չեն եղել, իսկ հյուրերը բավարարվել են միայն ալկոհոլով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ