Երեխաների մոտ հորը բերման ենթարկելու վերաբերյալ տեսանյութը ՀՔԾ-ում է (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Հրապարակող՝

Երեխաների մոտ հորը բերման ենթարկելու վերաբերյալ տեսանյութը ՀՔԾ-ում է (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Սոցցանցերում ակտիվ տարածվել է մի տեսանյութ՝ «Ոստիկանները գետնին տապալելով բերման են ենթարկում քաղաքացուն՝ երեխաների աչքի առաջ» վերտառությամբ:

Այս մասին հոկտեմբերի 14-ին Facebook-ի իր էջում գրել է Գլխավոր դատախազի օգնական գոռ Աբրահամյանը։

«ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող ԶԼՄ և սուցիալական ցանցերի մշտադիտարկման արդյունքում տեսանյութը ֆիքսվել է:

Այն ուղարկվում է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ և 181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու, քրեական վարույթի շրջանակներում տեսանյութում երևացող հանգամանքները, ինչպես նաև ոստիկանների գործողությունների իրավաչափությունը և համաչափությունը պարզելու, իրավական գնահատականներ տալու նպատակով», – գրել է Աբրահամյանը:

Ամենաթարմ