Հարևան Վրաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 4212 դեպք, ապաքինվել են ևս 1982-ը։
Այս մասին տեղեկանում ենք Stopcov.ge կայքից։
Նշվում է, որ առայսօր Վրաստանում գրանցվել է քովիդի 649407 դեպք, որոնցից լիակատար առողջացել են 607563-ը։ Մինչ այս հիվանդությունից մահացել են 9370 պացիենտներ, որոնցից 38-ը անցած օրվա ընթացքում։

