fbpx
Կառավարություն

Հակոբ Արշակյանը տեսազրույց է ունեցել Արաբական Միացալ էմիրությունների գործընկերոջ հետ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Արաբական Միացալ էմիրությունների (ԱՄԷ) արհեստական բանականության, թվային կառավարման և հեռավար աշխատանքի նախարար Օմար Բին Սուլթան ալ Օլամայի հետ տեսազրույցի ընթացքում քննարկել է արհեստական բանականության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության հնարավոր ուղղությունները:

Արաբական կողմը նշել է, որ իրենք անցում են կատարում դեպի թվային նոր ռազմավարության:
Նախարարն իր հերթին տեղեկացրել է, որ վերջերս ՀՀ կառավարությունը հաստատել է Հայաստանի Թվայնացման ռազմավարությունը, որի շուրջ ևս կարող են համագործակցել և դրա թարգմանված տարբերակը պատրաստ են փոխանցել արաբական կողմին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև ԱՄԷ-ում «Հայկական վիրուտալ կամուրջ» ծրագրի շրջանակներում հայկական անկյուն ունենալու գաղափարին, ինչը հնարավորություն կտա հայկական տեխնոլոգիական սկսնակ ընկերություններին իրենց պատշաճ ներկայացվածությունն ունենալ Արաբական էմիրություններում, մասնակցել պետական տարբեր միջոցառումների և մրցույթների, ներդրումներ ստանալ արաբական կողմից:
Հակոբ Արշակյանը ԱՄԷ գործընկերոջը հրավիրել է մասնակցելու #ArmHiTec2021 պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսին, որը Հայաստանում կանցկացվի 2021 թ. մարտի 25-27-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ